Քրիստինա Սին հեռացել է Black Star-ից՝ զրկվելով բեմական անունից 7 մարտի 2018 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայազգի երգչուհի Քրիստինա Սարգսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Սի (Kristina Si) բեմական անունով, չի երկարացրել պայմանագիրը Black Star լեյբլի հետ և հեռացել է հայտնի ռուսաստանցի կատարող Տիմատիի նախագծից: Այդ մասին ասվում է Instagram-ում լեյբլի պաշտոնական էջում: Երգերի իրավունքները և բեմական անունը պատկանում են Black Star-ին, որը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտել է համագործակցությունը երգչուհու հետ: «Black Star-ը հայտնում է, որ երգչուհու երաժշտական ստեղծագործությունների բոլոր հեղինակային և կից իրավունքները, լուսանկարներն ու տեսաբովանդակությունը, այդ թվում երաժշտական տեսահոլովակները և Kristina Si ապրանքանիշը պատկանում են Black Star-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ շարունակելու է մենակատարի կարիերան, բայց դեռ չգիտի, թե ինչ բեմական անվան տակ: Քրիստինա Սին միացել էր Black Star-ին 2013-ին՝ 5-ամյա պայմանագիր կնքելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Միշել. Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին «Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,–ասել է նա Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում Նա նշել է, որ իշխանությունները, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը |