Սիրիայում ՌԴ տրանսպորտային ինքնաթիռ է վթարվել. 32 մարդ է զոհվել

Սիրիայում ՌԴ տրանսպորտային ինքնաթիռ է վթարվել. 32 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 26 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ ՊՆ վրա հղումով:

«Մարտի 6-ին Մոսկվայի ժամանակով 15: 00-ին Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում վթարի է ենթարկվել ռուսական տրանսպորտային Ան-26 ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների, բոլորը՝ 32 մարդ, ուղևորներն ու անձնակազմի անդամները, զոհվել են»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը բախվել է գետնին, երբ մինչև թռիչքուղին մնում էր 500 մ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---