Ադրբեջանում գրոհայիններն ահաբեկչություն էին պատրաստում

Ադրբեջանում գրոհայիններն ահաբեկչություն էին պատրաստում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել երկրի հյուսիսում՝ սպանվել են հանրապետությունում ահաբեկչություններ ծրագրող գրոհայիններ: Այդ մասին հայտարարել է գերատեսչությունը:

«Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է այսպես կոչված «Խաչմազյան ջամ» ահաբեկչական խմբավորումը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գերատեսչության, «2018-ի մարտի 6-ին ջամահաթի ակտիվիստներ Սաբիր Արուլլա օղլի Մամեդովն ու Թառլան Սաֆար օղլի Սալիմովը, ահաբեկչություններ իրականացնելու փորձ են ձեռնարկել, ձերբակալության ժամանակ դիմադրություն են ցուցաբերել օպերատիվ խմբին»:

«Պատասխան կրակի արդյունքում Մամեդովն ու Սալիմովը սպանվել են»,-ասել են մամուլի ծառայությունում:

Հանցանքի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, զենք ու զինամթերք:

«Օպերատիվ գործողություններն իրականացվել են «ահաբեկչության նախապատրաստում» և «մասնակցություն հանցավող խմբավորմանը» հոդվածներով հարուցված քրեական գործի հիման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---