Coca-Cola-ն առաջին անգամ ալկոհոլային խմիչք կարտադրի

Coca-Cola-ն առաջին անգամ ալկոհոլային խմիչք կարտադրի

PanARMENIAN.Net - Coca-Cola ընկերությունն իր գոյության 125 տարում առաջին անգամ մտադիր է ալկոհոլային խմիչք արտադրել: Խմիչքի թողարկման մասին որոշումը, որն առաջին հերթին նախատեսված է ճապոնական շուկայի համար, պատմական են համարում, գրում է Meduza-ն The Financial Times-ի վրա հղումով:

Coca-Cola-ն մտադիր է իր տեղը գրավել «չժուհայ»՝ մոտ 5% ալկոհոլ պարունակող մրգային համերով ըմպելիքների դասում: Այն մասին, որ ընկերությունը կարող է ալկոհոլային ըմպելիք թողարկել, ավելի վաղ հայտարարել էր ընկերության ճապոնական բաժանմունքի ղեկավար Ջորջ Գարդունյոն՝ խոսելով 2018-ին շուկա դուրս եկող նոր արտադրանքի մասին:

Ըստ ճապոնացի վերլուծաբանների, «չժուհայ» ըմպելիքի սպառումը 2013-ից աճել է 5-25%-ով: Coca-Cola-ն, ինչպես գազավորված ըմպելիքների մյուս արտադրողներն ամբողջ աշխարհում, վաճառքների նվազում են արձանագրում: Այդ միտումը կապված է շաքար պարունակող ըմպելիքների սպառման նվազման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---