// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պետգույքի վաճառքի առցանց հարթակ կստեղծվի

Պետգույքի վաճառքի առցանց հարթակ կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու նպատակով առցանց հարթակ ստեղծելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պետական գույքի վաճառքի առցանց հարթակում ներկայացված կլինեն գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները:

Հարթակի միջոցով նախատեսվում է նաև խիստ կրճատել ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, ինչպես նաև նվազեցնել կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրման, թույտվության տրամադրման և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցման մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կգործարկվի:

 Ուշագրավ
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե