Մարտի 8-ի առթիվ Մոսկվա 50 մլն ծաղիկ է ներկրվել, այդ թվում՝ Հայաստանից

Մարտի 8-ի առթիվ Մոսկվա 50 մլն ծաղիկ է ներկրվել, այդ թվում՝ Հայաստանից

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մարտի 8-ի կապակցությամբ մոտ 50 մլն ծաղիկ է ներկրվել քաղաք: Այդ մասին քաղաքապետը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Ծաղիկները ներկրվել են տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից:

Ըստ Ռոսսելխոզնադզորի, կանանց տոնի առթիվ հիմնականում կակաչներ են ներկրում, որպես կանոն Էկվադորից , Քենիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Թաիլանդից և Հայաստանից, հայտնում է mskagency.ru-ն:

«Մարտի 8-ի կապակցությամբ ձեռներեցները 50 մլն ծաղիկ են Մոսկվա ներկրել: Չնայած սառնամանիքին, գարունն արդեն քաղաքում է»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---