// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լեգենդար կանանց կերպարներով Barbie-ների շարք կթողարկվի

Լեգենդար կանանց կերպարներով Barbie-ների շարք կթողարկվի

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվան ընդառաջ Mattel ընկերությունը հայտարարել է լեգենդար կանանց կերպարներով Barbie տիկնիկների շարք թողարկելու մասին: Շարքում 17 այդպիսի տիկնիկ կլինի: Մոդելների թվում են նկարչուհի Ֆրիդա Կալոն, օդաչու Ամելիա Էրհարթը, ֆուտբոլիստուհի Սարա Գաման, բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը և այլոք:

«Բոլոր այդ կանայք կոտրել են կարծրատիպերն ու ոգեշնչել նոր սերունդներին»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն:

Ընկերությունը խոստացել է, որ բոլոր տիկնիկները մատչելի կլինեն խանութներում, սակայն չի նշել, թե երբ կմեկնարկի վաճառքը: Տիկնիկի հետ կվաճառվի նաև փոքր բուկլետ հերոսուհու կենսագրությամբ:

Առաջին անգամը չէ, որ Mattel-ը տիկնիկներ է թողարկում, որոնց նախատիպերը հայտնի կանայք են եղել: Մասնավորապես, թողարկվել են մոդելներ սուսերամարտիկ Իբիթիհայ Մուհամմադի և բալետի պարուհի Միսթի Քոուփլենդի նմանությամբ:

 Ուշագրավ
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը
Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է
Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա