Almazian Symphony-ն լեգենդար Seven Nation Army երգի իր տարբերակն է թողարկել (վիդեո) 7 մարտի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Almazian Symphony նվագախումբը հայտնի White Stripes խմբի Seven Nation Army երգի քավըր-տարբերակի նոր տեսահոլովակն է թողարկել: Այն առաջինն է ու միակը, որը կատարվել է դասական քրոսովերի (classical crossover) ժանրում: Seven Nation Army-ն Almazian Symphony-ի Pop Symphony դեբյուտային ալբոմի թրեքերից մեկն է, նոր տեսահոլովակն էլ նվիրվել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, այդ թվում՝ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: «Գործիքավորում անելը հայտնի պրոդյուսեր Մարկ Դի Դոմենիկոյինն էր, որը նաև իմ գործընկերն է: Չնայած, երբ առաջին անգամ լսեցի օրիգինալը, հրաժարվեցի այդ գաղափարից, որովհետև բացարձակ չէի պատկերացնում, թե ինչպիսին այն կստացվի վերջում, ինչպես կհնչեն սոլո-ջութակն ու նվագախումբը»,- PanARMENIAN.Net ին ասաց նվագախմբի հիմնադիրն Խաչատուր Ալմազյանը: Նրա խոսքով՝ չնայած Մարկի հետ պայմանավորվել էին, որ եթե ինչ-որ բան չհավանի, աշխատանքն էլ չեն շարունակի, վերջինս խնդրեց իրեն գոնե փորձել: «Արդյունքում դա դարձավ իմ սիրելի թրեքը մեր ալբոմից: Գործիքավորումն արեցին ֆրանսիական շոու-բիզնեսի աստղերը՝ Քվենթին Բաշլեն ու Ժակ Էրարը: Ի դեպ, մի հաճելի մանրուք էլ կա: Լեգենդար ու իմ շատ սիրելի ու Apocalyptica խմբի պրոդյուսերի հետ մի քանի զրույց եմ ունեցել, և նա խոստովանեց, որ խումբն էլ էր ուզում այս երգի քավըրն անել, բայց երբ լսել են մեր ձայնագրությունը, հրաժարվել են այդ գաղափարից՝ այդքան հավանել էին մեր տարբերակը»,- ասաց Ալմազյանը: 2004-ին Seven Nation Army-ն «Գրեմմի» մրցանակ էր ստացել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում: Այն ավելի հայտնի է որպես ֆուտբոլի երկրպագուների ոչ պաշտոնական հիմն ամբողջ աշխարհով մեկ: Almazian Symphony նվագախմբի կազմում աշխարհի տարբեր երկրներից՝ Սերբիայից, Կանադայինց, Ռուսաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից և այլ երկրներից 25 երաժիշտ կանայք են: Այն ջութակահար Խաչատուր Ալմազայանի ու սերբ թավջութակահար Թամարա Սավիչի համատեղ նախագիծն է, որը գործում է 2007 թվականից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |