// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ալեքսանդր Արզումանյանը համատեղությամբ Նորվեգիայում դեսպան է նշանակվել

Ալեքսանդր Արզումանյանը համատեղությամբ Նորվեգիայում դեսպան է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:

Այս մասին է հայտնում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Արզումանյանը Դանիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2017 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա եղել է պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունից, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, 1996-1998 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։

2008 թվականին միացել էր Տեր Պետրոսյանի ընդդիմադիր շարժմանը, մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվել ու բանտերում է անցկացրել մոտ մեկուկես տարի, 2009-ի ամռանը դատապարտվել 4 տարվա ազատազրկման ու մի քանի այլ քաղգործիչների հետ ազատ արձակվել:

 Ուշագրավ
2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է
Շուշիում նախատեսում է նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի
Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ