Մխիթարյանն «Արսենալի» ամսվա խաղացող է ճանաչվել

Մխիթարյանն «Արսենալի» ամսվա խաղացող է ճանաչվել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն խաղացող։

Ինչպես հայտնում է ակումբի կայքը, լավագույն խաղացողը որոշվել էր օնլայն-քվեարկության արդյունքում։

Մխիթարյանը ստացել էր ձայների մոտ ¾-ը, երկրորդ ու երրորդ տեղերում Նաչո Մոնրեալն ու Աարոն Ռեմսին են։

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ չամրապնդվելով «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում։

«Արսենալի» կազմում նա 5 գոլային փոխանցում է կատարել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---