«Միլան»-«Արսենալ»` 0-2. Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը նոր ակումբում

«Միլան»-«Արսենալ»` 0-2. Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը նոր ակումբում

PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչում իտալական «Միլանին» հյուրընկալվելիս լոնդոնյան «Արսենալը» հաղթանակ է տոնել 0-2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը խաղի 15-րդ րոպեին` խփելով նաև իր առաջին գնդակն «Արսենալի» կազմում:

Երկրորդ գնդակն առաջին խաղակեսի վերջին լրացուցիչ դարպասը միլանցիների դարպասն է ուղարկել Աարոն Ռեմսին:

Երկու դեպքում էլ գոլային փոխանցումների հեղինակ է դարձել Մեսութ Օզիլը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---