Օբաման մտադիր է սեփական շոուն վարել Netflix-ում

Օբաման մտադիր է սեփական շոուն վարել Netflix-ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցում է Netflix ընկերության հետ սեփական շոուն վարելու շուրջ: Այդ մասին հայտնել է The New York Times-ն իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Ըստ պարբերականի զրուցակիցների, դեռևս բանակցությունները նախնական բնույթ են կրում, հաղորդման ձևաչափը դեռ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ քննարկվում է շոուին ոչ միայն Օբամայի, այլ նաև նրա կնոջ՝ Միշելի մասնակցության հարցը:

Նշվում է, որ Օբաման մտադիր չէ մեկնաբանել գործող նախագահ Թրամփի գործողությունները: Հաղորդման հիմքում լինելու են «ոգեշնչող պատմություններ», որոնք լուսաբանելու են նախկին նախագահն ու նրա կինը, գրում է Deutsche Welle-ն:

Հիմնական թեմաները լինելու են առողջապահությունը, միգրացիան, գլոբալ ջերմացումը, ընտրական իրավունքը: Բացի այդ, Միշել Օբաման կարող է առաջ տանել իր նախասիրությունը՝ առողջ և ճիշտ սնվելու թեման:

Ըստ պարբերականի, Netflix-ը չի հրապարակում, թե ինչ գումար է վճարելու նախկին նախագահին բացառիկ բովանդակության համար:

Օբամայի շոուն ցուցադրվելու է միայն Netflix-ով: Ըստ NYT-ի, Apple և Amazon-ի, որոնք նույնպես իրենց սթրիմինգային հարթակներն ունեն, շահագրգռված են բանակցելու Օբամայի հետ՝ համագործակցության նպատակով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---