«Արսենալ»-«Ուոթֆորդ»` 3-0. Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

«Արսենալ»-«Ուոթֆորդ»` 3-0. Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

PanARMENIAN.Net - Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Ոոթֆորդին»:

Խաղի հաշիվն 8-րդ րոպեին բացել է Շկոդրան Մուսթաֆին:

59-րդ րոպեին` Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0:

Մխիթարյանն, այսպիսով, խփել է «Արսենալի» կազմում իր 2-րդ գնդակն ու կատարել 6-րդ գոլային փոխանցումը:

«Արսենալը 30 տուրից հետո ընթանում է ԱՊԼ 6-րդ հորիզոնականում` 8 միավորով հետ մնալով «Չելսիից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---