// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանցի մարզիկ. Գրիգորյանի հետ պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում

Ադրբեջանցի մարզիկ. Գրիգորյանի հետ պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քիքբոքսեր Ալիմ Նաբիևը, որը վերջերս դարձել է Glory գոտու պարտադիր հավակնորդ, իր ակնկալիքների մասին է խոսել գործող չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ կայանալիք մենամարտից առաջ:

Միջազգային Glory կազմակերպությունը, որը զբաղվում է քիքբոքսերների մենամարտերի կազմակերպմամբ, Չիկագոյում անցկացրել է հայազգի մարտիկ Հարութ Գրիգորյանի և հոլանդացի մարտիկ Մուրթել Գրոնարթի մենամարտը: Գրիգորյանը հաղթել է առաջին իսկ ռաունդում:Հարութ Գրիգորյանն աշխարհի չեմպիոն է դարձել կիսամիջին քաշում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1 րոպե 50 վայրկյանում:

«Գիտեմ, որը շատերն ընկալում են այդ մենամարտը որպես Ադրբեջանի և Հայաստանի դիմակայություն, սակայն, ուզում եմ միանգամից ասել, որ «սպորտը քաղաքականությունից դուրս է»: Այո, մեր միջև պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում և միայն մեր միջև: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ հարցին և այլևս չանդրադառնալ այս թեմային»,-ասել է ադրբեջանցի մարզիկը, հայտնում է championat.com-ը:

Նա հավելել է, որ մարզվում է Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների տղաներ կան, բայց բոլորը լավ հարաբերություններ ունեն՝ ադրբեջանցիները հայերի, ռուսներն ուկրաինացիների, օսերը վրացիների հետ:

«Մեր թիմն առաջնորդվում է այն սկզբունքով, որ բոլորս սովորական մարզիկներ ենք և յուրաքանչյուրն իր դրոշն է ներկայացնում, իսկ քաղաքական գործիչներն առանց մեզ կպարզեն հարցերը»,-ասել է Նաբիևը:

 Ուշագրավ
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը
Մխիթարյանն աչքի էր ընկել նաև նախորդ խաղում՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում, որտեղ գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել
6-րդ րոպեին աչքի է ընկել Ալեքսանդր Լյաքազետը, որին գոլային փոխանցում կատարողը նույնպես Մխիթարյանն է եղել
Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» 2-ական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և ՉԼ-ում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն