Հունվարին պետական պարտքն աճել է $123.5 մլն-ով

Հունվարին պետական պարտքն  աճել է $123.5 մլն-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին 2017 թվականի դեկտեմբեր ամսվա նկատմամբ Հայաստանի պետական պարտքն աճել է $123.5 մլն-ով կամ մոտ 2%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական պարտքը կազմել է 6,89 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ $6,77 մլրդ:

Արտաքին պարտքը ընթացիկ տարվա հունվարին կազմել է $5,57 մլրդ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին՝ $5,49 մլրդ:

Մոտ 4%-ով աճել է նաև ՀՀ ներքին պարտքը. եթե 2017-ի դեկտեմբերին այն կազմել է $1,27 մլրդ, ապա ընթացիկ տարվա հունվարի վերջին՝ $1,32մլրդ։ Ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ՀՀ քաղաքացիների կողմից գնված պետական պարտատոմսերը:

2018 թվականին պետական բյուջեի համաձայն, կանխատեսվում է, որ տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ $7,2 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---