ՎիվաՍել-ՄՏՍ. Գնեք սմարթֆոն և մասնակցեք KIA Rio X-Line ավտոմեքենայի խաղարկությանը

ՎիվաՍել-ՄՏՍ. Գնեք սմարթֆոն և մասնակցեք KIA Rio X-Line ավտոմեքենայի խաղարկությանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հնարավորություն մասնակցելու KIA Rio X-Line մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը:

«Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայություններից լիարժեք օգտվելու առումով սմարթֆոնը թերևս անփոխարինելի է: Միևնույն ժամանակ՝ թանկ սմարթֆոն ունենալն այդ ծառայություններից օգտվելու նախապայման չէ: Տարբեր նախասիրություններ ունեցող իր բաժանորդներին, որոնք մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կգնեն 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն, ընկերությունը նաև կընձեռնի «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին:

Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---