Հայ քահանան առաջարկում է Սուրբ կրակի արարողությունը հանրության առջև անցկացնել

Հայ քահանան առաջարկում է Սուրբ կրակի արարողությունը հանրության առջև անցկացնել

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քահանա Սամուիլ Աղոյանը, կրկին անդրադառնալով Սուրբ կրակի հրաշքի մասին իր հայտարարությանը, ասել է, որ անցյալում, ըստ գրավոր աղբյուրների, հրաշքներ կատարվել են, սակայն, նա ինքը նման հրաշքի ականատեսը չի եղել:

Ավելի վաղ Աղոյանը հայտարարել է, որ լինելով Կուվկուլիայում (ժամատուն, որտեղ իջնում է հրաշափառ կրակը), 3 անգամ ականատես է եղել, թե ինչպես են պատրիարքները մոմերի խրձերը վառում կանթեղից և ոչ մի միստիկ բան Սուրբ կրակի մեջ չկա: «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց գոհացնելու համար»,-պարզաբանել է եկեղեցականը

«Այլ կերպ ասած, Տիրոջ գերեզմանի վրա վառվող կանթեղ է դրված, որից մենք վառում ենք մեր մոմերը աղոթքից հետո, իսկ հետո դուրս ենք գալիս և բաժանում հավաքվածներին: Սա եմ ասել ընդամենը: Եվ, կարծում եմ, որ ներսում ներկա գտնվող հոգևորականներից ոչ ոք երբևէ չի ասել, թե հրաշքը վերջին շրջանում կատարվել է, այսինք, որ Սուրբ կրակը վերից է իջնում և վառում մոմերը: Ես դեմ չեմ նրան, ինչին հավատում են մարդիկ, սակայն, մենք այդպես ենք անում»,-ասել է քահանան, գրում է RT-ն:

Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Նա նաև առաջարկել է արարողությունը հրապարակավ անցկացնել՝ Տիրոջ գերեզմանի եկեղեցու մուտքի մոտ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան Սուրբ կրակի իջման վկաները դառնալ:

«Եթե մենք հավատում ենք, որ ամեն տարի Սուրբ կրակը հրաշագործությամբ իջնում է երկնքից, ապա ինչո՞ւ այն չանցկացնենք Տիրոջ գերեզմանի ժամատան (Կուվկուլիա) առջև, որպեսզի բոլորը տեսնեն այդ հրաշքը: Այդ դեպքում հրաշքը չի լինի ներսում գտնվող մի քանի մարդկանց համար, բոլորը կկարողանան տեսնել ու հավատալ: Ամեն մարդ կարող է ասել ինչ ուզում է: Ես միայն կարող եմ սեփական փորձի մասին խոսել»,-ասել է Աղոյանը:

Ռուս ուղղափառ եկեղեցին ավելի վաղ ափսոսանք էր հայտնել հայ քահանայի հայտարարության կապակցությամբ:

Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---