ANCA-ն ողջունում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձեւի առումով

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է Վաշինգթոնի դիրքորոշումը, որը դեմ է քվեարկել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հավանությանը ներկայացված Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին, որը ապակառուցողական ազդեցություն է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորումը ցանկանալու փոխարեն, Բաքուն քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են բանակցությունների անկմանը, ինչին ծառայում են նաեւ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները: «Այդ մասին են վկայում Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումները: Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ նաեւ աճում է Ալիեւի կառավարության կոռումպացված եւ հակաժողովրդավարական կառավարության նկատմամբ դժգոհությունը»,- ընդգծել է Համբարյանը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 62-րդ նստաշրջանին 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել փաստաթղթին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---