Նոր Զելանդիայում առաջին անօդաչու թռչող տաքսին են փորձարկել (վիդեո)

Նոր Զելանդիայում առաջին անօդաչու թռչող տաքսին են փորձարկել

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայում փորձարկել են աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին: Այս մասին հայտնում է Engadget կայքը:

Kitty Hawk ընկերության կողմից նախագծված Cora կոչվող տաքսին աշխատում է էլեկտարական շարժիչով: Այն նախատեսված է երկու ուղևորի համար:

Cora-ն կարող է բարձրանալ և վայրԷջք կատարել ուղղաձիգ կերպով, ինչպես ուղղաթիռը: Փոխադրամիջոցի առավելագույն արագությունը 180 կմ ժամ է, իսկ առավելագուն բարձրությունը՝ 914,4 մետր:

Նախագծող ընկերությունը մտադիր է տաքսին շուկա հանել առաջիկա մի քանի տարիներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---