// IP Marketing video - START// IP Marketing video - END

Lutik-ի մարինացված վարունգների հոկտեմբերի արտադրանքը հետ է կանչվել խանութներից

Lutik-ի մարինացված վարունգների հոկտեմբերի արտադրանքը հետ է կանչվել խանութներից

PanARMENIAN.Net - Lutik-ը մարինացված վարունգների հոկտեմբեր ամսվա արտադրանքը հետ է կանչվում իրացման ցանցից:

Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր Lutik ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ:

Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները ներկայացվել են հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությանը, որը հանդիսանում է ինչպես Lutik-ի, այնպես էլ մի շարք միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդերի արտադրող, ասվում է «Մինի-Բասկոնիա» ՍՊԸ հաղորդագրության մեջ:

Ընկերությունից պարզաբանել են, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում և քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիր վարունգներ:

Հաշվի առնելով հանգամանքը, որ արտադրող գործարանն ուներ HACCP անվտանգության համակարգ, ինչպես նաև, որ մթերքը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության անվտանգության բոլոր ցուցանիշների նկատմամբ, որի արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, ինչն էլ իր հերթին ապացույց էր, որ մթերքը որևէ կերպ չէր կարող վնասել մարդու առողջությունը, կազմակերպության կողմից որոշում էր կայացվել շարունակել վարունգի իրացումը, քանզի հսկայական խմբաքանակում հնարավոր էր դա լիներ միակ և վերջին դեպքը:

Սակայն ընդամենը օրեր անց պարզ դարձավ, որ նույն խմբաքանակում ևս մեկ դեպք է արձանագրվել և, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը պատրաստակամ է փոխհատուցելու այն տհաճության դիմաց, որը կարող էր առաջանալ քաղաքացու մոտ, այդուհանդերձ որոշում է կայացվել իրացման ցանցից դուրս բերել հոկտեմբեր ամսվա ողջ խմբաքանակը` անկախ այն հանգամանքից, որ վերջիններս անվտանգ են, քանզի ընկերության համար կարևոր է առաջնային սպառողի վստահությունն ու անվտանգության և որակի երաշխիքը, իսկ այդ խմբաքանակի հանդեպ չկա վստահություն, որ նման դեպք այլևս չի կրկնվի:

Հետկանչի գործընթացը շարունակական պրոցես է: Մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի խոշոր իրացման ցանցերից արդեն իսկ դուրս է բերվել նշյալ խմբաքանակը, այդուհանդերձ կան իրացման կետեր, որոնք ապրանք ձեռք են բերում խոշոր իրացման կետերից և շուկաներից, որոնց մասին կազմակերպությունը չունի տեղեկատվություն:

Ընկերությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին իրացման որևէ կետում Lutikապրանքանիշի հոկտեմբեր ամսվա արտադրության մարինացված վարունգի խմբաքանակ նկատելու դեպքում տեղեկացնել կազմակերպությանը` զանգահարելով +37491 15 04 05 հեռախոսահամարով:

Անկախ այն հանգամանքից, որ մթերքը վտանգավոր չէ առողջության համար` նույն հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել մթերքը, բայց չեն ցանկանում օգտագործել և ցանկանում են իրականացնել հետվերադարձ:

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը