Դերասանուհի Քեմերոն Դիասը հեռացել է կինոյից

Դերասանուհի Քեմերոն Դիասը հեռացել է կինոյից

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը հեռացել է կինոյից: Այդ մասին հայտնել է նրա գործընկեր և մտերիմ ընկերուհի Սելմա Բլերը: «Մենք օրերս ճաշում էինք Քեմերոնի հետ և հիշում ինչպես ենք միասին նկարահանվել «Անուշիկը» ֆիլմում: Ես հաճույքով կնկարահանվեի նաև սիքվելում, բայց Դիասը հեռացել է կինոյից: Նա այդպես էլ ասում է. «Կինոյի հետ ամեն ինչ վերջացած է»,-պատմել է Բլերը Դիասի հետ խոսակցության մասին, գրում է Lenta.ru-ն Metro-ի վրա հղումով:

Բլերը հավելել է, որ հասկանում է ընկերուհուն, որն աշխատելու կարիք չունի ապրուստը հոգալու համար: Ըստ նրա, Դիասը, որն ամուսնացած է The Good Charlotte փոփ-պանկ խմբի մասնակից Բենջի Մեդդենի հետ, երջանիկ է և հիանալի ժամանակ է անցկացնում:

Դիասը վերջին անգամ հայտնվել է էկրանին «Էննի» մյուզիքլում 2014-ին: Դերասանուհին հայտնի է իր դերակատարումներով «Դիմակը», «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Չարլիի հրեշտակները», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Լինելով Ջոն Մալկովիչ» և «Օրվա ասպետը»: Դիասը նաև հնչյունավորել է արքայադուստր Ֆիոնային «Շրեկը» մուլտֆիլմում:

«Անուշիկը», որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Դիասն ու Բլերը, էկրան է բարձրացել 2002-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---