«Գահերի խաղը» սերիալի գլխավոր կերպարներից շատերը կմահանան

«Գահերի խաղը» սերիալի գլխավոր կերպարներից շատերը կմահանան

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակները հայտնել են, որ շոուի վերջին եթերաշրջանում հանդիսատեսի սիրված հերոսներից շատերը կմահանան, գրում է ՌԻԱ Նովոստին Variety-ի վրա հղումով:

Սերիալի նկարահանումների վրա աշխատող թիմը խոստացել է, որ վերջին եթերաշրջանը չի հիասթափեցնի երկրպագուներին: «Դա շատ կարևոր շրջան էր մեր կյանքում և կարիերայում: Դերասաններն ապշած էին ոչ այնքան այն հանգամանքից, որ իրենց հերոսները մեռնելու են, այլ նաև նրանից, թե ինչպես են ընդունելու մահը»,-հայտարարել է HBO ավագ փոխնախագահ Ֆրանչեսկա Օրսին:

Նա պատմել է, որ երբ նկարահանող խմբի անդամներն ավարտել են սցենարի ընթերցումը, մոտ 20 րոպե ծափահարել են՝ բոլորի աչքերը խոնավացել էին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր չէ 2018-ին հրատարակել «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի 6-րդ մասը, ինչպես նախկինում էր ծրագրվում: Այդ մասին գրողը հայտնել է իր բլոգում:

Ավելի վաղ, բրիտանական Metro-ն գրել էր, որ Մեյսի Ուիլյամսն ասել է, թե վերջին եթերաշրջանի պրեմիերան լինելու է 2019 թվականի ապրիլին:Հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից:

Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել է 2017 թվականին

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---