// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հետազոտություն. Մինչև 2080-ը բույսերի և կենդանիների տեսակների 50%-ը կարող է անհետանալ

Հետազոտություն.  Մինչև 2080-ը բույսերի և կենդանիների տեսակների 50%-ը կարող է անհետանալ

PanARMENIAN.Net - Գլոբալ տաքացումը լուրջ սպառնալիք է մոլորակի որոշ տարածաշրջանների բույսերի և կենդանիների տեսակների մոտ կեսի գոյատևման համար: Եթե ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ նույն մակարդակի վրա մնան, մինչև 2080թ. բույսերի և կենդանիների 50%-ը կարող է անհետանալ, մասնավորապես, Բայկալում և Ամազոնի ավազանում: Այդ մասին հայտնել է Westdeutsche Allgemeine Zeitung, գերմանական թերթը, որը հղում է անում WWF պատվերով իրականացված հետազոտության վրա:

Մի շարք տարածաշրջաններում անհետացման սպառնալիքի տակ են հայտնվել սավաննաների փղերն ու մեծ պանդաները, ինչպես նաև տասնյակ հազարավոր բույսեր, միջատներ ու այլ կենդանի օրգանիզմներ, որոնք կազմում են մոլորակի կյանքի հիմքը: Այդ մասին հայտարարել է WWF Գերմանիայի բաժանմունքի տնօրեն Քրիստոֆ Հայնրիխը, գրում է Deutsche Welle-ն:

Հետզոտությունն իրականացրել են բրիտանական Արևելյան Անգլիայի համալսարանն ու ավստրալական Ջեյսմ Քուկի անվան համալսարանը:

Որպես հիմք վերցվել է այն հիպոթեզը, որի համաձայն կլիմայի ջերմացումը կկազմի 4,5 աստիճան նախաինդուստրիալ դարաշրջանի համեմատ: Եթե ենթադրենք, որ այդ ցուցանիշը կհաջողվի պահպանել 2 աստիճանի մակարդակի վրա, ինչպես պահանջում է Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը, ապա միևնույն է բույսերի և կենդանատեսակների անհետացման ռիսկը բարձր է մնում՝ մոտ 25 տոկոս:

 Ուշագրավ