// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում

Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում

PanARMENIAN.Net - 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:

Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցում է 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 միավոր այլ տեխնիկա:

 Ուշագրավ
2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է
Շուշիում նախատեսում է նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի
Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ