// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռուբեն Վարդանյանը կգլխավորի «Տարվա գործարար գիրքը» մրցանակի փորձագիտական ժյուրին

Ռուբեն Վարդանյանը կգլխավորի «Տարվա գործարար գիրքը» մրցանակի փորձագիտական ժյուրին

PanARMENIAN.Net - PwC մրցույթի ՌԴ «Տարվա գործարար գիրքը» մրցանակի հավակնորդների 10 անձից բաղկացած ցանկը, որոնք ընտրվել են CrowdSpace հարթակում առցանց քվեարկության արդյունքում, փոխանցվել է փորձագիտական ժյուրիին: Ժյուրին կգլխավորի ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը:

Լավագույն գրքերի ընտրությանը մասնակցե լ է մոտ 9000 մարդ: Ընդհանուր առմամբ քվեարկության մասնակիցներն առաջադրել էին ավելի քան 60 հավակնորդի, հայտնում է Interfax-ը:

«Ռուսաստանցի հեղինակի լավագույն գիրք» անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակում են հետևյալ գրքերը. Վիտալի Անտոշչենկոյի «Զայրացած հաճախորդ, ես քեզ սիրում եմ», Իգոր Ռիբակովի «Ծարավը», Ստանիսլավ Լոգունովի «Հաջողակ ղեկավարի 27 գիրք», Վլադիմիր Յակուբի «Հաճախորդի ճնշումը», Յարոսլավ Գլազունովի «Հակատիտանիկը»:

«Արտերկրի հեղինակի լավագույն գիրք» անվանակարգում մրցանակին հավակնում են Դևիդ Ռոջերսի «Թվային փոխակերպում», Վիշեն Լակյանիի «Արտառոցության կոդը», Նավի Ռաջուի և Ջայդիպ Պրաբհուի «Խնայող նորարարություններ», Դունկան Քլարկի «Alibaba. Համաշխարհային վերելքի պատմությունն առաջին դեմքից»:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի օրերին:

 Ուշագրավ
«Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչը
Ըստ թերթի, «Ռոբերտ Քոչարյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում, որոնց թվում են նաև Բեռլուսկոնին և Շրյոդերը»
Իսրայելի դատախազությունը օգոստոսի 29-ին մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը
Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Երևան