Չավուշօղլու. Թուրքիան և ՌԴ-ն որոշ տարաձայնություններ ունեն14 մարտի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը որոշ տարաձայնություններ ունեն, սակայն դա նորմալ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ Մոսկվան և Անկարան շարունակում են երկխոսությունը, որում շահագրգռված են երկու կողմերը: «Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ Սևծովյան և այլ տարածաշրջաններում: Սակայն, մենք, հնարավոր է, որոշ հակասություններ ունենք հայացքներում, սակայն, դա միանգամայն նորմալ գործընթաց է: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք երկխոսությունը և շահագրգռված ենք դրանում: Այսօրվա հանդիպումը թույլ տվեց քննարկել բոլոր այդ հարցերը»,-ասել է թուրք նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախարարը կարևորել է գործակցության շարունակումն ահաբեկչությանը հակազդելու գործում և հավելել է, որ գործադրված ջանքերի շնորհիվ սիրիական կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ են նկատվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Նշվում էր, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |