// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իտալական ընկերությունը կուսումնասիրի Սիսիան-Քաջարան ճանապարհը

Իտալական ընկերությունը կուսումնասիրի Սիսիան-Քաջարան ճանապարհը

PanARMENIAN.Net - Իտալական Anas International ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձևաչափով կառուցման և շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Մարտի 14-ին ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը և ժամանակացույցը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծել է ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Ջիանի Վիտորիո Արմանին նշել է, որ ընկերությունը «խելացի» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում: Այն իր գործունեությունը չի սահմանափակում Իտալիայով. ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում:

Նա ընդգծել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն:

 Ուշագրավ
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն
Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումներին
Ավելի վաղ Երևանում բացվել է Holiday Inn Express հյուրանոցը
ՀՀ կառավարությունը հաստատել է համապատասխան համաձայնագիրը