Արտասահմանում սովորող հայ դպրոցականներին կարող է տարկետման իրավունք տրվել14 մարտի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Արտասահմանում հանրակրթական հաստատություններում սովորող հայ աշակերտներին տարկետման իրավունք կարող է տրվել: Aysor.am-ի փոխանցմամբ, համապատասխան նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Նրա խոսքով, այդ հնարավորությունն օրենսդրական մակարդակով արդեն տրամադրվել է պետության կողմից, սակայն դա վերաբերում է միայն ՀՀ տարածքում միջնակարգ կրթություն ստացած ավագ դպրոցի աշակերտներին, իսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտասահմանյան դպրոցներում կրթություն ստացած աշակերտները մնացել են օրենքի շրջանակից դուրս։ «Խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների մասին է, ովքեր չեն ավարտել դպրոցը, բայց զորակոչային տարիքային խմբում են», - նշել է պատգամավորը: 2017-ից Հայաստանն անցել է միջնակարգ 12–ամյա կրթության, որի արդյունքում շատ դպրոցականներ դպրոցն ավարտում են զինապարտության տարիքում Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |