Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից, բայց ՄԱԿ-ում միշտ դեմ քվեարկում նրան

Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից, բայց ՄԱԿ-ում միշտ դեմ քվեարկում նրան

PanARMENIAN.Net - Իսրայելի զենքի խոշորագույն երեք գնորդը Հնդկաստանը, Վիետնամն ու Ադրբեջանը, գրեթե միշտ ՄԱԿ-ում դեմ են քվեարկում պրոիսրայելական բանաձևերին: Այս մասին գրում է իսրայելական Jerusalem Post-ը, հավելելով, որ զենքի վաճառքը միջազգային հարթակներում աջակցության երաշխիք չէ:

Նշվում է, որ եթե Հնդկաստանը երբեմն ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում Իսրայելին առնչվող բանաձևերի քվեարկություններում, ապա Վիետնամն ու Ադրբեջանը մշտապես դեմ են քվեարկում: Աղբյուրը, մասնավորապես, մատնանշում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող բանաձևը, որին երկները դեմ են քվեարկել:

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած սպառազինության միջազգային վաճառքի մասին զեկույցի համաձայն՝ Հնդկաստանը 2017-ին իսրայելական զենքի խոշորագույն գնորդն է: Եկիրը գնել է $715 մլն-ի սպառազինություն։ Նրան հաջորդում է Վիետնամը՝ $142 մլն-ով:

Երրորդ տեղում Ադրբեջանն է, որը նախորդ տարի Իսրայելից գնել է 137 մլն դոլարի զենք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---