Versace-ն հրաժարվել է բնական մորթուց հագուստի նոր հավաքածուներում15 մարտի 2018 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Իտալական հանրահայտ Versace նորաձևության տունն այլևս բնական մորթի չի օգտագործի հագուստի արտադրության մեջ: Այդ որոշման մասին հայտարարել է նորաձևության տան ղեկավար Դոնատելա Վերսաչեն «1843» ամսագրին տված հարցազրույցում: «Մորթի՞: Ես դրան վերջ եմ տվել: Չեմ ուզում սպանել կենդանիներին հանուն նորաձևության: Դա սխալ է», - ասել է նա, գրում է Lenta.ru-ն: Ինչպե գրում է հոդվածի հեղինակը, նյութի պատրաստման պահին նորաձևության տան կայքում դեռ կար բնական մորթուց պատրաստված հագուստի գովազդ: 2017-ի դեկտեմբերին բնական մորթուց հրաժարվելու մասին հայտարարեց ամերիկյան Michael Kors ընկերությունը, որի որոշումը կվերաբերի նաև բրիտանական Jimmy Choo-ին, որին գնել է Michael Kors-ը ավելի քան 1,1 մլրդ դոլարով: Որոշումը կայացվել է Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA (People for the Ethical Treatment of Animals) կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: 2017-ի հոկտեմբերին բնական մորթուց հրաժարվեց իտալական Gucci-ին: Versace նորաձևության տունը հիմնվել է 1978-ին իտալացի մոդելյեր և դիզայներ Ջաննի Վերսաչեի կողմից, որը 1997-ին սպանվեց սեփական տան շեմին սերիական մարդասպանի ձեռքով: Նրա գործը շարունակեց կրտսեր քույրը՝ Դոնատելա Վերսաչեն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |