Սննդամթերքը կրկին թանկացել է. 4%-անոց գնաճ է գրանցվել

Սննդամթերքը կրկին թանկացել է. 4%-անոց գնաճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի փետրվար ամսին Հայաստանում դարձյալ գնաճ է արձանգրվել. 3,3%-ով թանկացել են սպառողական ապրանքները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ ամիս հունվարի նկատմամբ սնդդամթերքի և ալկոհոլի շուկայում գնաճը կազմել է 4%:

Կտրուկ թանկացել է մսամթերքը. տավարի և հորթի մսի գնաճը փետրվարին կազմել է 24,6%: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկայում գրանցվել է 7,2% գնաճ, յուղերի և ճարպերի շուկայում՝ 13,2% գնաճ: 36,3%-ով թանկացել է կարագը, 1,7%-ով՝ ոչ ալկոհոլային խմիչքները, 1,9%-ով՝ սուրճը, թեյը և կակաոն:

Աննշան գնանկում է գրանցվել մրգի և բանջարեղենի շուկայում. ընթացիկ տարվա փետրվարին այս ապրանքատեսակները էժանացել են համապատասխանաբար՝ 0,6%-ով և 4,2%-ով:

2018 թվականի հունվարին սպառողական շուկայում գրանցվել էր մոտ 3% գնաճ: Իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել էին 4,1%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---