«Գահերի խաղի» Նեդ Սթարքը բացահայտել է սերիալի գաղտնիքներից ևս մեկը

«Գահերի խաղի» Նեդ Սթարքը բացահայտել է սերիալի գաղտնիքներից ևս մեկը

PanARMENIAN.Net - Դերասան Շոն Բինը բացահայտել է, թե ինչ է ասում «Գահերի խաղի» սերիալում իր մարմնավորած կերպարը՝ Նեդ Սթարքը, մահից առաջ:

Առաջին եթերաշրջանում Սթարքին գլխատում են՝ մահապատժի ժամանակ նա ինչ-որ բան է շշնջում, սակայն նրա վերջին խոսքերն անհնար է լսել, գրում է Lenta.ru-ն Huffington Post-ի վրա հղումով:

«Գահերի խաղի» երկրպագուները տարբեր ենթադրություններ են արել այն մասին, թե ինչ կարող էր ասել Բինի հերոսը՝ ոմանք կարծում են, որ նա արտասանում է «Վալար մարգուլիս» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ բոլոր մարդիկ մահկանացու են, կամ բոլորը պետք է մեռնեն: Այդ արտահայտությունը որպես կարգախոս ու գաղտնաբառ է օգտագործում մարդասպանների գաղտնի ընկերակցությունը: Մյուս երկրպագուները կարծում են, որ այդ պահին Սթարքը շփվել է իր որդու՝ Բրանի հետ, որը գերբնական հատկություններ ունի, և ինչ-որ գաղտնիք է հայտնել նրան:

Բինը խոստովանել է, որ վերջին պահին քթի տակ ինչ-որ բան մրթմրթալն իր նախաձեռնությունն է եղել: «Դա ուղղակի աղոթք էր: Այդպես էլ լինում է, ճի՞շտ չէ: Ես չեմ կարող մանրամասների մեջ խորանալ, քանի որ չգիտեմ, թե համապատասխան կրոն կար այնտեղ, թե ոչ: Ես ուղղակի մտածեցի թե ինչ կանեի, եթե այդ ամենն իրական լիներ: Ես, հավանաբար, ուղղակի կաղոթեի»,-ասել է դերասանը:

Փետրվարին «Գահերի խաղի» երկրպագուները սերիալի սյուժեի առավել հավանական շրջադարձերն են նշել: Ոմանք պնդում են, որ Թագավորական նավահանգիստը և Յոթ թագավորությունների մայրաքաղաքը վերանալու են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---