Նեյմարը Հոքինգի հիշատակին լուսանկարվել է հաշմանդամի սայլակում. Երկրպագուները քննադատել են

Նեյմարը Հոքինգի հիշատակին լուսանկարվել է հաշմանդամի սայլակում. Երկրպագուները քննադատել են

PanARMENIAN.Net - «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը լուսանկարվել է հաշմանդամի սայլակում ի հիշատակ կյանքից հեռացած հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի: Լուսանկարը հրապարակվել է ֆուտբոլիստի Twitter-ի միկրոբլոգում:

Սակայն օգտատերերը քննադատել են հարձակվողին՝ անտեղի համարելով լուսանկարը: «Ես սկզբից մտածեցի, որ ինչ-որ մեկը շատ վատ մեմ է արել, բայց պարզվում է, որ իսկական լուսանկար է»,-մեկնաբանել է օգտատերերից մեկը: «Համեմատել Հոքինգի հիվանդությունը կոտրված ճկույթի հետ՝ շատ հզոր է»,-իր տարակուսանքն է հայտնել մեկ այլ օգտատեր, գրում է Lenta.ru-ն:

Նեյմարը վնասվածքներ է ստացել Ֆրանսիայի առաջնության շրջանակում «Մարսելի» հետ խաղում: Ակնկալվում է, որ նրա վերականգնումը մոտ 3 ամիս կտևի:

Հոքինգի մահվան մասին հայտնի դարձավ մարտի 14-ին: Նա մահացավ 77 տարեկանում: Ֆիզիկոսի գլխավոր գիտական արդյունքը կապված էր սև անցքերի հետազոտման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---