ԶԼՄ. Նեյմարն ասել է մտերիմներին, որ 5 ամիսը ՊՍԺ-ում 5 տարվա պես է ձգվել

ԶԼՄ. Նեյմարն ասել է մտերիմներին, որ 5 ամիսը ՊՍԺ-ում 5 տարվա պես է ձգվել

PanARMENIAN.Net - Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իր շրջապատին ասել է, որ 5 ամիսը Փարիզում իր համար 5 տարվա պես է ձգվել: Նեյմարը տրամադրված է «Ռեալ» տեղափոխվել՝ ֆուտբոլիստի հայրն արդեն հանդիպել է մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ քննարկելու համար հնարավոր գործարքը, հայտնում է Eurosport-ը AS-ի վրա հղումով:

Առանցքային գործոնները, որոնք դրդում են Նեյմարին մտածել Մադրիդ տեղափոխվելու մասին, հետևյալն են՝ ՊՍԺ-ի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից, ինչպես նաև ընկերական հարաբերությունները «Ռեալի» պաշտպան Մարսելոյի հետ: Բացի այդ, Նեյմարը հոգնել է Առաջին լիգայում խաղալուց և փարիզյան կյանքից:

Նեյմարը Փարիզ է տեղափոխվել 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում փարիզյան ակումբը պարտվեց «Ռեալին» (2:5 երկու խաղի արդյունքում):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---