Նպաստները բռնագանձելը կարգելվի

Նպաստները բռնագանձելը կարգելվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի մարտի 15-ի նիստում հանձնարարել է առաջարկություններ մշակել պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրումը, բռնագանձումը սահմանափակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ վարչապետի, գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձհատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում. մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30%-ի չափով:

«Պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում չի կարելի կիրառվում։ Արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- նշել է վարչապետը։

Նա հանձնարարել է նաև մշակել թվային գործիքների ներդրման առաջարկություններ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---