Դա Վինչիի, Միքելանջելոյի և Տիցիանի կտավները կցուցադրվեն Վրաստանում

Դա Վինչիի, Միքելանջելոյի և Տիցիանի կտավները կցուցադրվեն Վրաստանում

PanARMENIAN.Net - Իտալացի գեղանկարիչներ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Վիչելիո Տիցիանի կտավները 2018-ին կցուցադրվեն Վրաստանում Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում:

Այդ մասին հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Բարտոլին նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ դեսպանի, մայիսից սեպտեմբեր ներառյալ Check in Georgia-ի շրջանակում 3 ցուցահանդես է նախատեսված, այդ թվում՝ Վերածննդի գծանկարի, հռոմեական բարոկկոյի, ինչպես նաև Դա Վինչիի, Միքելանջելոյի, Բոտիչելլիի և Ռաֆայելի կտավների ցուցադրությունը, գրում է Sputnik Վրաստանը:

Վրաստանի բնակիչներն ու հյուրերրը կկարողանան տեսնել նաև Տիցիանի «Տիրամայրը մանկան հետ» կտավի օրիգինալը:

Վրաստանի կառավարության նախաձեռնած Check in Georgia ծավալուն ծրագիրը կոչված է նպաստելու Վրաստանի հանրահռչակմանը և երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Նախագիծն իրականացվում է արդեն 3 տարի:

2018-ին Check in Georgia-ի բյուջեն կկազմի 20 մլն լարի՝ մոտ 8,5 մլն դոլար: Ծրագիրը ներառում է մոտ 300 փառատոն, երաժշտական և զվարճալի միջոցառումներ ամբողջ երկրի տարածքում: Ակնկալվում են նաև համաշխարհային աստղերի համերգներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---