Ուսուցիչների և բուժաշխատողների շրջանում կարգելվի նախընտրական քարոզչությունը15 մարտի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ուսուցիչներին և բուժաշխատողներին կարգելվի նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Panoram.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։ «Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Միշտ հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մե՞ջ է, թե՞ դրանից հետո: Հիմա ավելացվել է չափազանց կարևոր ճշգրտում՝ ի պաշտոնե հանդես գալիս, ուսուցչին, բուժաշխատողին արգելվում է քարոզչությամբ հանդես գալ ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածում, այլև դրանից դուրս»,- ասել է Կոստանյանը: Ըստ հանձնաժողովի նախագահի, եթե ուսուցիչը կամ տնօրենը դպրոցից դուրս զանգի որևէ ծնողի և առաջարկի հանդիպել, ապա դա ևս կդիտարկվի իրավախախտում: Նախընտրական քարզչությամբ արգելվում է զբաղվել նաև դատախազներին, դատավորներին, ոստիկաններին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |