Շարմազանով. ՀՀ-ն վերադարձնելու տարածքներ չունի

Շարմազանով. ՀՀ-ն վերադարձնելու տարածքներ չունի

PanARMENIAN.Net - Հայաստանը տարածքներ չունի վերադարձնելու: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը հայերի կողմից տարածքներ վերադարձնելու մասին:

«Տարածքներն իրենք պետք է վերադարձնեն, մենք որևէ բան չունենք վերադարձնելու: Թուրքիան ունի բազմաթիվ տարածքներ վերադարձնելու, այդ թվում` նաև այսօր ԵՄ անդամ երկիր Կիպրոսին»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Շարմազանովն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ընդունել են բանաձևեր, ըստ որոնց հայերը Խոջալուում կոտորած են իրականացրել»՝ նշելով, որ չկա որևէ միջազգային կառույց կամ կազմակերպություն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ:

«Թուրքիայի վարչապետը խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից և ասել է, որ Թուրքիան մշտապես լինլու է Ադրբեջանի կողքին: Նա արել է հայտարարություններ, որոնք ես կարող եմ միայն որպես սուտ, լկտի սուտ և անհեթեթություն, բնութագրել: Այո՛, նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, տարբեր միջազգային կառույցներ, հայկական կոտորածները դատապարտում են: Չկա աշխարհում մի միջազգային կառույց և կազմակերպություն, որը ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ», - ասել է Շարմազանովը:

Նա ընդգծել է` հենց նման պահվածքն է վկայում այն մասին, որ Թուրքիան անելիք չունի Արցախի հիմանահարցի կարգավորման մեջ.«Այսպիսով Թուրքիան սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---