3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստի դիմումները կարելի է լրացնել առցանց

3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստի դիմումները կարելի է լրացնել առցանց

PanARMENIAN.Net - Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են առցանց եղանակով դիմել և ստանալ սահմանված գումարը: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ հիշեցնելով, որ առցանց ծառայությունը գործում էր առաջին և երկրորդ երեխայի դեպքում:

ՍԱՊԾ պետը նշել է, որ մարտի 1-ից առցանց կարելի է դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստի իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստի վճարումը վերսկսելու, թաղման նպաստը ստանալու համար:

«Առաջիկայում կունենանք մի շարք ծառայություններ, որոնք նույնպես առցանց եղանակով կմատուցվեն, սակայն կարևոր է, որ մյուս պետական մարմինները ևս ունենան էլեկտրոնային շտեմարան գործընթացն արագ կազմակերպելու համար»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Նա նշել է նաև, որ այսուհետ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում ծննդյան վկայականը ստանալու համար տեղում կարող են լրացնել նաև ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումը:

«Մեկ վայր այցելելով` լրացնում են երկու դիմում և ստանում այդ ծառայությունները»,- նշել է Սահակյանը:

Ամբողջական տեղեկատվությունը կարելի է ստանալ www.epension.am կայքից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---