2018-ին ՀԶՀ-ն ակնկալում է ներգրավվող ներդրումները հասցնել $46,8 մլն-ի

2018-ին ՀԶՀ-ն ակնկալում է ներգրավվող ներդրումները հասցնել $46,8 մլն-ի

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել $46,8 մլն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակ Ավակյանը:

Հիմնադրամի նախագահի խոսքով, 2017 թվականին ներգրավվել է $15 մլն-ի ներդրումային և $2,9 մլն-ի՝ վերաներդրումային ծրագիր: Նախորդ տարում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են $5 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում:

2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ:

Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի:

Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22.000 այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---