Սի Ծինփինը վերընտրվել է ՉԺՀ նախագահ

Սի Ծինփինը վերընտրվել է ՉԺՀ նախագահ

PanARMENIAN.Net - Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները միաձայն ՉԺՀ նախագահ են վերընտրել Սի Ծինփինին: Նա կպաշտոնավարի ևս 5 տարի:

Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 17-ի վաղ առավոտյան: Բոլոր ներկա պատգամավորները՝ 2970, միաձայն կողմ են քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սի Ծինփինը ՉԺՀ նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին:

Ծինփինը վերընտրվել է նաև ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ պահպանելով ղեկավար դիրքը կուսակցական, ռազմական և պետական մարմիններում: Փոխնախագահ է ընտրվել Չինաստանի Կոմկուսի Հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը:

ՉԺՀ նախագահի պաշտոնը սահմանվել էր ըստ երկրի սահմանադրության 1954-ին, այնուհետև վերացվել 1975-ին, իսկ հետո կրկին վերականգնվել 1982-ին: Մինչև մարտի 11-ը ՉԺՀ նախագահը կարող էր ընտրվել 5 տարի ժամկետով 2 անգամից ոչ ավելի, սակայն ընթացող նստաշրջանում այդ արգելքը հանվել է՝ լիազորությունների ժամկետն այլևս չի սահմանափակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---