ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը Համալիրում կանցկացվի

ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը Համալիրում կանցկացվի

PanARMENIAN.Net - ԱԺ խորհուրդը մարտի 19-ի երկրորդ կեսին հրավիրելիք նիստում քննարկելու է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված նիստի անցկացմանը վերաբերող նախագիծը:

Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018-ի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին, ասվում է ԱԺ որոշման նախագծի մեջ:

Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվելու ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հհ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանաված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը:

Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը:

Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---