«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում 14 արևային ջրատաքացուցիչ կտեղադրվի

«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում 14 արևային ջրատաքացուցիչ կտեղադրվի

PanARMENIAN.Net - Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում արևային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ կունենա։

«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ 14 արևային ջրատաքացուցչի տեղադրման աշխատանքները։

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունքում Իջևանում գործող ՍՈՍ մանկական գյուղը ոչ միայն 100%-ով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլև էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։

Ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի գործակցության արդյունքում թողարկվող «VISA Բարերար» քարտերով կուտակված միջոցներով։

Արևային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրումը իրականցվում է ծրագրի առաջին փուլի շրջանակում, տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «VISA Բարերար» քարտերից ստացված եկամտի մի մասը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամ, որտեղ կուտակված ֆինանսական միջոցներով պարբերաբար տարբեր խոշոր բարեգործական ծրագրեր են իրականացվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---