Ինչպես են թուրքամետ ուժերը կողոպտում Աֆրինը (Ֆոտո)

Ինչպես են թուրքամետ ուժերը կողոպտում Աֆրինը (Ֆոտո)

PanARMENIAN.Net - Քրդական «Ռուդավ» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Աֆրինը գրաված «Սիրիայի ազատ բանակի» խմբավորումները կողոպտում և այրում քաղաքի խանութներն ու տները:

Մարտի 19-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերի հետ միասին քաղաք մտած և այստեղ լիակատար հսկողություն սահմանած խմբավորումները տանում են հնարավոր ամեն բան՝ ընտանի կենդանիներ, կենցաղային իրեր, փոխադրամիջոցներ և այլն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, թե զինվորականներն ու Սիրիայի ընդդիմադիր ուժերն ականազերծում են քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի թողած ականները:

Խմբավորման անդամներն այրում են քաղաքի բնակիչների անշարժ գույքը:

Տանում են նույնիսկ փոխադրամիջոցները:

Աֆրինն «ազատագրած» զինյալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---