Ալիևը կրկին ասել է, թե «ՀՀ տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողն է»

Ալիևը կրկին ասել է, թե «ՀՀ տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողն է»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այն մասին, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են»: Այդ մասին նա ասել է Նովրուզի տոնակատարության կապակցությամբ իր ելույթում:

Նա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա: Նա նշել է նաև, թե պատմական գրքերում ասվում է, որ XIX դարի սկզբում Երևանի խանության բնակչության մեծամասնությունը, իսկ «ավելի հստակ՝ 80 տոկոսը, ադրբեջանցիներ են եղել», գրում է Haqqin.az-ը:

«Դա պատմական իրողություն է: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն այդ մասին, և գլխավորը՝ թող իմանա Ադրբեջանի երիտասարդությունը: Իմանա, որ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»,-ասել է Ալիևը:

2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Հայաստանում ռասիստական որակեցին Ալիևի հայտարարությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց.«Ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ»: Այս անգամ Ալիևի այդ հայտարարությունն աննկատ չմնաց նաև միջազգային հանրության կողմից և քննադատության արժանացավ:

Ադրբեջանում հիստերիկ արձագանք են ստացել հայտնի ռուս լրագրող, թղթակից և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի խոսքերև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, որին նա «վտանգավոր խելագար» էր անվանել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---