Ալիևը ՀՀ հանդեպ տարածքային պահանջներ է ներկայացրել՝ Բաքվի քանդված հայկական եկեղեցու տեղում

Ալիևը ՀՀ հանդեպ տարածքային պահանջներ է ներկայացրել՝ Բաքվի քանդված հայկական եկեղեցու տեղում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային նկրտումներով է հանդես եկել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե «ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են»:

Հատկանշական է, որ Ալիևը նման հայտարարություն է արել Բաքվի Կույսի աշտարակի մոտ, որի հարևանությամբ նախկինում գտնվում էր 1990-ներին քանդված Սուրբ Ատվածամոր հայկական եկեղեցին: Այդ հանգամանքը նկատել է բլոգեր, լրագրող Սեդրակ Մկրտչյանը, որն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Հայկական եկեղեցին հիմնվել է 1797-ին կամ 1799-ին: Ըստ 1992-ին Բավում աշխատած դիվանագետի, 1992-ին եկեղեցին ավերակների է վերածվել:

Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այն մասին, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են»: Այդ մասին նա ասել է Նովրուզի տոնակատարության կապակցությամբ իր ելույթում: Նա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա:

Ավելի վաղ, 2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---