Նոր Նորքի զինկոմի տեղակալը կալանավորվել է $3000 կաշառք վերցնելու կասկածանքով

Նոր Նորքի զինկոմի տեղակալը կալանավորվել է $3000 կաշառք վերցնելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար կասկածանքով կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մադաթյանը 2017 թվականիn ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ $3000 կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրան ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակելու համար:

Գումարը ստանալուց հետո նա օժանդակել է ավագ լեյտենանտի նշանակմանը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը:

Մարտի 17-ին հայտնի էր դարձել 30 մլն դրամ «օտկատներ» վերցրած ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալի ձերբակալության մասին։ Մարտի 5-ին 2 բարձրաստիճան սպա՝ ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը ձերբակալվել էին 45 մլն դրամի հասնող յուրացման կասկածանքով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---