ՔՊ-ն՝ ընդդեմ Սարգսյանի վարչապետության. Ճանապարհային քարտեզը` մարտի 31-ին

ՔՊ-ն՝ ընդդեմ Սարգսյանի վարչապետության. Ճանապարհային քարտեզը` մարտի 31-ին

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում վարչությունը որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի մարտի 31-ին:

Ավելի վաղ, ԵԼՔ դաշինքի կուսակցությունները Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի վերաբերյալ միասնական որոշման չէին հանգել: Ըստ Նիկոլ Փաշինյանի, պայքարի ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---