Ցուկերբերգն ավելի քան $6 մլրդ է կորցրել 1 օրում

Ցուկերբերգն ավելի քան $6 մլրդ է կորցրել 1 օրում

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Facebook ընկերության բաժնետոմսերը 8% անկում են գրանցել բրիտանական Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալի ֆոնին, որն անձնական նպատակներով օգտագործել է սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի անձնական տվյալները:

Արդյունքում գլխավոր տնօրենի և խոշորագույն բաժնետեր Մարկ Ցուկերբերգի կապիտալը նվազել է ավելի քան 6 միլիարդ դոլարով, գրում է Deutsche Welle-ն:

Չնայած այդ կորստին, Ցուկերբերգը պահպանել է 4-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ նա ունի 68,5 մլրդ դոլար: Ցուկերբերգից հարուստ են միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը:

Ավելի վաղ Facebook-ը մեղադրել էր բրիտանական Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է տվյալների վերլուծությամբ, սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի տվյալ գողանալու համար:

Մի քանի տարի առաջ Cambridge Analytica ընկերությանը օգտվել է Facebook-ի հավելվածներից մեկի տվյալներով, որը նախատեսված էր հոգեբանական դիմանկար կազմելու համար: Այդ հավելվածը տեղադրել էր մոտ 270.000 օգտատեր՝ փոխանցելով անձնական տվյալները: Ավելի ուշ Cambridge Analytica ընկերությանը հայտարարեց, թե ոչնչացրել է ստացված տեղեկատվությունը, սակայն, ինչպես հետո պարզվեց, ոչ բոլոր տվյալներն էին հեռացվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---