Վայնշտեյնի ընկերությունը հայտարարել է սնանկության մասին

Վայնշտեյնի ընկերությունը հայտարարել է սնանկության մասին

PanARMENIAN.Net - Ֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի ստեղծմամբ զբաղվող Weinstein Co. ընկերությունը, որի համահիմնադիրը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշտեյնն է, հայտարարել է սնանկության մասին:

Վայնշտեյնի ընկերությունը մտադիր է գնել Lantern Capital-ը, որը պատրաստ է շարունակել աշխատանքը ընկերության նախագծերի վրա և աշխատատեղեր տրամադրել աշխատակիցներին: Գործարքի գումարը, ըստ աղբյուրի, $300 միլիոնից մինչև $320 միլիոնի սահմանում է: Իսկ մեկ այլ աղբյուրի տեղեկություններով, գումարը կարող է հասնել $450 մլն, գրում է ՌՆԿ-ն Variety-ի վրա հղումով:

Սակայն բաց է մնում հարցը, թե որքան կվճարվի նրանց, ով ճանաչվել է Վայնշտեյնի ոտնձգությունների զոհ: Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է:

2017-ի աշնանը The New Yorker-ը և The New York Times-ը հետազոտական նյութեր հրապարակեցին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Հասարակական բանավեճ սկսվեց բռնության մասին և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին: Հոլիվուդյան դերասանուհիները բռնության դեմ երկու արշավ սկսեցին՝ #MeToo և Timeʼs Up:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---